ԱՄԱՆՈՐԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ 

31․12-04․01

Երկրորդ տարին անընդմեջ Je Voyage ընկերությունը հնարավորություն է տալիս մեր հայրենակիցներին անենամատչելի և հարմարավեր տարբերակով տոնելու ամանորը Թբիլիսիում։

Բարձրակարգ հյուրանոցներ, ամանորյա կախարդական գալա ընթրիք ռեստորանում, տուրեր վրացական 3 ամենագեղեցիկ քաղաքներով ։

Օր 1 դեկտեմբերի 31

Մեկնում Երևանից ժամը 08։00-ին ։

Տեղավորում հյուրանոցներում,ազատ ժամանակ, երեկոյան գալա ընթրիքի մինչ ուշ գիշեր ։


Օր 2 Հունվարի 1։

Նախաճաշ հյուրանոցում։

Կեսօրից հետո տուրեր Թբիլիսիում ՝

Հավլաբար հայկական թաղամաս, Հին Թբիլիսի, Նարիկալա ամրոց ճոպանուղիով (արժեքը 4 լարի), Լեսելիձե փողոց, Շարդենի փողոց, Խաղաղության կամուրջ, Ռուսթավելի պողոտա, Դավիթ Աղմեշենեբելի վերակառուցված փողոց, հայկական Սուրբ Գևորգ եկեղեցի ։


Օր 3 Հունվարի 2։

Նախաճաշ հյուրանոցում։

Մեկնում վրացական հնագույն մայրաքաղաք ՝ Մցխեթա, զբոսանք քաղաքով , այցելություն Վրաստանի հոգևոր կենտրոն հանդիսացող Սվետիցխովելի տաճար, ապա վրացական մշակութային ժառանգություններից մեկը հանդիսացող Ջվարի վանք, որն աչքի է ընկնում իր բնական գեղեցիկ դիրքով։ Այստեղից բացվում է տեսարան դեպի հայտնի դելտան ՝ Քուր և Արեգվի գետերի հատման կետը, իսկ քիչ հեռու կարող եք վայելել գեղեցիկ Մցխեթան բարձրից ։


Օր 4 Հունվարի 3։

Նախաճաշ հյուրանոցում։

Մեկնում սիրո քաղաք` Սիղնախի, որը հատկապես աչքի է ընկնում իր  հեքիաթային  կոլոիրտով ` փոքրիկ տնակներ, նեղլիկ փողոցներ։


Օր 5 Հունվարի 4։

Նախաճաշ հյուրանոցում։

Ազատ ժամանակ գնումների համար, 14։00-ից վերադարձ Երևան ։