ՏՈՒՐ ԴԵՊԻ ԳԱՌՆԻ, ԳԵՂԱՐԴ

Այս ուղղությունը ամենահայտնիներից մեկն է Հայաստանում: Եթե դուք ունեք 2 օր Հայաստում և մեկ օր արդեն անցկացրել եք Երևանում, ապա խորհուրդ ենք տալիս հաջորդ օրը մեկնել Գառնի և Գեղարդ, քանի որ այս հուշակոթողները գտնվում են Երևանին շատ մոտ ՝ 30-40 կմ հեռավորության վրա ,  բացի այդ՝  հնարավորություն կունենաք ծանոթանալու նախաքրիստոնեկան ժամանակաշրջանում կառուցված ճարտարապետական գլուխգործոցներից մեկին:











10:00 Մեկնում Երևանից

11:00 Գառնի հեթանոսական տաճար : Այն հեթանոսական ժամանակաշրջանի պահպանված միակ կոթողն է : Նվիրված է եղել Արևի Աստված Միհրին և ծառայել է թագավորներին որպես ամառանոց :

12:00  Փոքրիկ քայլաշավ դեպի Գառնու ձոր, ուր կարող եք տեսնել Քարերի Սիմֆոնիան : Սա իրենից բնության հրաշք է ներկայացնում : Վեցանկյուն կազմող քարերը վեր են խոյանում ձորի ամբողջ բարձրությամբ :

14:00  Գառնիում լավաշ պատրաստելու արարողություն և ապա ճաշ տեղի ռեստորաններից մեկում՝ ավանդական հայկական կերակրատեսակներով :

16:00  Գեղարդ վանական համալիր : Վանքը ժամնակին կոչվել է նաև քարայրերի վանք: Այն հայկական ճարտարապետության լավ պահպանված գլուխգործոցներից մեկն է :


Գնի մեջ ներառված է ՝ տրանսպորտային ծառայություն

Գիդի ծառայություն


Գնի մեջ ներառված չեն

Ճաշը

Խմիչքներ


Տուրը կարող է մեկնարկել ձեզ համար նախընտրելի ժամին և Երևանի ցանկացած կետից :