ՏՈՒՐ ԴԵՊԻ ՏԱԹԵՎ, ԽՆՁՈՐԵՍԿ

 

 Տաթևի վանքը հանդիսանում է միջնադարյան հայկական ճարտարապետական գլուխգործոցներից մեկը : Վանքի գլխավոր՝ Սուրբ Պողոս - Պետրոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարի վերջում: Վանքը գտնվում է Որոտանի կիրճում և կարծես կառուցված լինի մի թերակղզու վրա, որը կախված Է անդնդից ցած : Վերջին տարիներին ՙՙՏաթևեր՚՚ ճոպանուղու կառուցման շնորհիվ էլ ավելի է մեծացել վանքի նկատմամբ հետաքրքրությունը: Ճոպանուղու երկարությունը կազմում է 5.7 կմ :


Մեկնում 07:00-ին Երևանից

09:30 Կանգ առ Արենի գյուղում

Արենին հանդիսանում է հայկական գինեգործության կենտրոնը: Այստեղ վերջերս հայտաբերել են 5000 տարվա կոշիկ և գինու պատրաստման տեխնոլոգիա : Արենիում կարող եք համտեսել խաղողի գինի ՝ ինչպես Արենի գինու գործարանում, այնպես էլ տեղի գինեգործների տանը, որոնց հյուրընկալ դռները միշտ էլ բաց են բոլորի առաջ :

10:30 Այցելություն Նորավանք

12:00 Տաթևի վանք

Հալիձոր գյուղից մինչև վանական համալիր կարելի է հասնել 2 տարբերակով ՝ ճոպանուղով և մեքենայով: Մեր ավտոբուսը բարձրանում է մինչև Տաթևի վանք : Այնուամենայնիվ , եթե ցանկանում եք նստել ճոպանուղի, ապա, խորհորդ ենք տալիս գնել միայն մեկ ուղղության տոմս՝ ետ վերադառնալով մեր ավտոբուսով : Այս կերպ կխնայեք ձեր միջոցները և միաժամանակ կվայելեք Որորտանի կիրճի գեղեցիկ տեսարանը ճոպանուղու խցիկից :

Բացի այդ՝ ետ վերադարձին կացքելենք Սատանի Կամուրջ :

17:00 Այցելություն Հին Խնձորեսկ գյուղ : Խնձորեսկի հայտնի ճոճվող կամուրջ, Հին Խնձորեսկի եկեղեցիներ :

23:00 Վերադարձ Երևան